Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին՝ ժամը 17։00-ի դրությամբ
ՀայաստանԴեկտեմբերի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշոցքից դեպի Բավրա ճանապարհահատվածում տեղ-տեղ բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: