Շրջանառության մեջ է դրվում «Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը
Գիտություն և Մշակույթ2024 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը:
Գոհար Գասպարյանը (1924–2007 թթ.) օպերային արվեստի մեծանուն հայ երգչուհի էր, ում կոչում էին «Հայաստանի սոխակ», և նրա արվեստը դարձել է հայ մշակութային ժառանգության անբաժանելի մասը։
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Գոհար Գասպարյանի բեմական կերպարը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆոնին, իսկ դարձերեսին՝ երգչուհու դիմապատկերը՝ վարդերի և սոխակի պատկերներով։
Հուշադրամը վաճառվում է «Դրամագետ» վաճառասրահում.
• Հասցե՝ Դեղատան փող.3
• Աշխ. օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, 10:00-16:00
• Ընդմիջում՝ 13:30-14:30
ՀՀ ԿԲ