Նախագահի մահը չսգացողներին սպառնում է 6-ամսյա պատիժ աշխատանքային ճամբարներում
Աշխարհ
Հյուսիսային Կորեայում ժողովրդական դատարանի առաջ են կանգնելու բոլոր նրանք, ովքեր չեն սգացել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Իրի մահը։ Առաջնորդի մահվան հարցում անտարբերություն ցուցաբերած անձանց սպառնում է 6-ամսյա պատիժ աշխատանքային ճամբարներում: Այս մասին է հաղորդում РБК-ն՝ հղում անելով հարավկորեական լրատվամիջոցներին: Ժողովրդական դատարանների առաջին դատավարությունները տեղի են ունեցել դեռ դեկտեմբերի 29-ին: Սակայն Կիմ Իր Սենի եւ Կիմ Չեն Իրի տարեդարձերի կապակցությամբ իշխանություններն համաներում են հայտարարել: Ներկայում Հյուսիսային Կորեայում 200 հազար քաղբանտարկյալ կա:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ