ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերը մեզ անհրաժեշտ է գոյատևելու համար․ Զելենսկի
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պնդում է, որ իր երկրին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերը անհրաժեշտ է ռուսական «ագրեսիայի» դեմ պայքարում նրա գոյատևման համար։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է Կիևում Եվրամիության նոր ղեկավարության հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է DW-ն։
Զելենսկին, միաժամանակ, ընդգծել է, որ դաշինքին միանալու ցանկացած հրավեր պետք է տարածվի Ուկրաինայի ողջ տարածքի վրա։ Նրա խոսքով, եթե տարածքների միայն մի մասը միանար ՆԱՏՕ-ին, ուկրաինական պետությունը փաստացի կճանաչեր, որ մնացած մասերն այլևս իր տարածքը չեն։
«Ուստի, Ուկրաինան երբեք չի համաձայնի դրան։ Մենք երբեք օրինականորեն չենք ճանաչի ժամանակավորապես օկուպացված տարածքները՝ որպես ռուսական», - պարզաբանել է պետության ղեկավարը։