Բալթյան երկրները պատժամիջոցներ կկիրառեն Վրաստանի նկատմամբ
Համաշխարհային Մամուլ
Լիտվան, Լատվիան և Էստոնիան պատժամիջոցներ կսահմանեն Վրաստանում բողոքի ցույցերը ճնշելու մեջ ներգրավված անձանց դեմ, հայտնել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Բալթյան երեք երկրները համատեղ պայմանավորվել են ազգային պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ, ովքեր ճնշել են Վրաստանում օրինական բողոքի ցույցերը»,- գրել է նա։
Նախօրեին եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը համատեղ կոմյունիկեում խոստացել են, որ վրացական իշխանությունների՝ անկարգությունները դադարեցնելու գործողությունները բացասական հետևանքներ կունենան Եվրամիության հետ հարաբերությունների վրա։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու