Նիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասին Տիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենք Ֆրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Երեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Թմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայով 

Ինչպիսին կլինի եղանակը Հայաստանում դեկտեմբերին

Հայաստան

Դեկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը 2024թ.

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Եղանակային պայմանները ամսվա ընթացքում հիմնականում կլինեն սակավատեղում և նորմայից տաք։

Դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը (2024թ.)

Դեկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը:

Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 110-120 ժամ: Մթնոլորտի շրջանառության մեջ հանրապետության տարածքում հիմնականում գերակշռում է հյուսիսային լայնություններից ներթափանցող ցուրտ օդային հոսանքները։ Հատկապես սաստիկ սառնամանիքներ են դիտվում, երբ ներխուժող ցուրտ օդը մեր երկիր է գալիս Արմտյան Սիբիրի կամ Սկանդինավիայի շրջաններից։

Դեկտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է -3.9°C: Բարձր լեռնային շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 2000մ և ավելի բարձրության վրա ջերմաստիճանի ամսական միջին արժեքները բավականին ցածր են`-6...- 11°C: Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում, սակայն առանձին դեպքերում, օրինակ 1984թ. հյուսիս-արևելյան շրջաններում այն դիտվել է առաջին տասնօրյակում: Առավել ցուրտ դեկտեմբերներ են դիտվել 1953, 1970, 1982, 1984, 1987, 2002 թվականներին, երբ ամասկան միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 6-8 աստիճանով։ Պատմական նվազագույն ջերմաստիճանը դեկտեմբերին հանրապետությունում դիտվել է 1948 թվականին Աշոցքում, օդի ջերմաստիճանը այստեղ գիշերային ժամերին հասել է -40°C։

Խիստ ցածր ջերմային ռեժիմով առանձնացել է 2002թ. դեկտեմբերը` օդի ջերմաստիճանը ամսվա երկրորդ կեսին օր օրի նվազել է` դեկտեմբերի 28-ին հասնելով ամենացածր արժեքներին:

Արարատյան դաշտում նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է -32°C, Երևանում` –28°C, այս ջերմաստիճանները գերազանցեցին պատմական նվազագույն արժեքները:

Առավել տաք դեկտեմբերներ են դիտվել 1938, 1940, 1966, 1980, 1981, 1998, 2008 թվականներին, այդ տարիներին առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում հասել է +21...+22°C, իսկ Տավուշի և Սյունիքի ցածրադիր գոտում +24…+26°C:

Օդի հարաբերական խոնավությունը դեկտեմբերին բավականին բարձր է` 70% և ավելի: Տեղումների միջին քանակը կազմում է 38մմ: Տեղումների նվազագույն քանակը դիտվում է Արարատյան դաշտի ցածրադիր շրջաններում և հարավ-արևելքում, մինչև 20մմ: Սևանա լճի ափամերձ շրջաններում այն հասնում է 20-25մմ, նախալեռներում` 30մմ, լեռնային շրջաններում` 60մմ, բարձր լեռնային շրջաններում` 80-90մմ: Ամենախոնավ դեկտեմբերները հանրապետությունում դիտվել է 1946, 1956, 1958, 1969, 1987, 2003թվականներին, երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի 200-300%, ամենաչոր դեկտեմբերները դիտվել են 1911, 1947, 1961, 1980, 1995, 1999, 2004թվականներին, երբ հանրապետության հովտային շրջաններում ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել:

Տեղումները հիմնականում դիտվում են ձյան տեսքով: Լեռնային գոտիներում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 20-30սմ, իսկ հանրապետության տաք շրջաններում դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում:

Հիմնականում գերակշռում է անդորր եղանակը, քամու մեծ արագություններ դիտվում են լեռներում և լեռնանցքներում: Առավելագույն արագությունները հասնում են մինչև 18-20մ/վրկ, պոռթկումները` 25մ/վրկ:

Դեկտեմբերը բնութագրվում է հաճախակի մառախուղներով: Մառախուղ առավել հաճախ դիտվում է Արարատյան դաշտում, Սյունիքում և Շիրակում: Արարատյան դաշտի և Երևանի համար շատ ցուրտ և մառախլապատ էր նաև 2013թ. և 2016թ. դեկտեմբերները, որը պայմանավորված էր Արարատյան դաշտում սառը օդի լճացման հետ։ 2016թ. դեկտեմբերին առաջացած մառախուղը պահպանվեց մինչև 2017թ.-ի մարտի առաջին տասօրյակը։

Դեկտեմբերի 21-ին տեղի է ունենում ձմեռային արևադարձը, երբ հյուսիսային կիսագնդում դիտվում է ամենաերկար գիշերը և ամենակարճ ցերեկը, որից հետո ցերեկվա տևողությունը սկսում է աստիճանաբար մեծանալ։

 

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը նորմայից պակաս։ Եղանակային պայմանները ամսվա ընթացքում հիմնականում կլինեն սակավատեղում և նորմայից տաք։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Թմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ) Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր» հրթիռների համար մարտկոցներ արտադրող գործարանի վրաՈստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Բանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չեն. ԶելենսկիՌուսաստանի նկատմամբ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվել. Մեդվեդև Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար Չնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն «Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել ՌուսաստանինՀայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ ՄանասյանԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունը
Ամենադիտված