Կառավարությունը վերանայեց 2025 թվականի բյուջեով նախատեսված տնտեսական աճը՝ նվազեցնելով մինչև 5.1%
Տնտեսություն
Վերանայվել են 2025 թվականի պետական բյուջեի նախագծի եկամուտները, ծախսերն ու դեֆիցիտը, այս մասին ԱԺ-ում հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2025 թվականի փոփոխված բյուջեի նախագիծը։
Նրա խոսքով՝ 2025 թվականի պետական բյուջեի վերանայված նախագծով՝ ՀՆԱ-ն կանխատեսվել է 10 տրիլիոն 891 միլիարդ դրամ։
Ըստ նախարարի՝ ցոցանիշները սկզբնական նախագծի նկատմամբ փոփոխվել են նվազման ուղղությամբ, համապատասխանաբար՝ 158 մլրդ դրամով և 0.5 տոկոսային կետով։
«Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 837 մլրդ դրամ, որը նախնական տարբերակի նկատմամբ պակաս է 35.5 մլրդ դրամով»,- հայտնեց նախարարը և նշեց, որ հարկային եկամուտները նվազել են 39.6 միլիարդ դրամով։
Նա նշեց, որ պետական բյուջեի ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 441 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերը՝ 2 տրիլիոն 706 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 734 միլիարդ դրամ։
Բյուջեի ծախսերն, առաջին փուլի համեմատ, նվազել են 40.8 միլիարդ դրամ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան