Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Իրան
ԱդրբեջանԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Իրան` Մաշհադում մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 28-րդ նիստին։ Այս մասին հաղորդում է APA-ն։
Բայրամովը ելույթ կունենա արտգործնախարարների խորհրդի նիստում։
Տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է Թեհրանում՝ 1985 թվականին, Թուրքիայի, Իրանի, Պակիստանի ղեկավարների կողմից։ Այն 10 մահմեդական երկրներին միավորող կառույց է։