Հռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել» 8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում է Ներդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրա Լիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանը Ադրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորել Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդ Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով Եվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասին Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև ԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետ 

«Խելացի էր, զուսպ, ընկերասեր, միայնակ չթողեց իր զինակից ընկերներին». Հայկ Անտոնյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք, խելացի, նրբանկատ երեխա էր: Երբեք ոչ մեկին չի նեղացրել: 2015 թ.-ին Հայկը 13 տարեկան էր, երբ ամուսինս հանկարծամահ եղավ: Երկու եղբայր շատ ընկճվեցին, բայց երբ ես էի լալիս, Հայկը կանգնում էր իմ առջև ու ասում՝ մա՛մ, մի լացի: Չէր սիրում ինձ նեղված ու ընկճված տեսնել: Շատ կապված էր հայրիկի հետ, բնական է՝ ինձ հետ էլ: Ձեռքս բռնած է քնել, ամեն տեղ հետս գալիս էր: Մեծ տղաս այդպիսին չէր: Հայրիկը քահանա էր, Շիրակի թեմում էր ծառայում, լինում էր այնպես, որ ինքն այնտեղ էր լինում, մենք՝ Երևանում: Հենց հայրիկը տուն էր մտնում, Հայկը կողքից այն կողմ չէր գնում: Երբ հայրիկն ասում էր՝ ո՞վ է ինձ հետ խանութ գալիս, առաջինը Հայկն էր վազում՝ պա՛պ, ես: Երբ ինձ համար նվեր էին գնում, ուրախությունը կարծես կրկնապատկված լիներ՝ մա՛մ, տես, թե ես ու պապան քեզ ինչ նվեր ենք գնել: Սիրում էր ինչ-որ բան նվիրել ինձ ու պարտադիր պետք է հարցներ՝ մա՛մ, ճիշտն ասա, քեզ դո՞ւր է եկել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինեն՝ Հայկի մայրիկը:

2019 թ.-ի հուլիսի 25-ին տիկին Մարինեի ավագ որդին է մեկնում ծառայության: «Մինչև Հայկի բանակ զորակոչվելը մեկ տարի երկուսով ենք եղել: Այնքան ուշադիր էր իմ նկատմամբ: Եթե զանգեի իրեն ու ասեի, որ խանութում եմ, տոպրակները ծանր են, կարո՞ղ է գալ, միանգամից արձագանքում էր՝ մա՛մ ջան, հինգ րոպե սպասի, վազելով կգամ: «Չէ, մի վազի, հանգիստ արի, կամ եթե հեռու ես, տուն կգնամ, ոչինչ»: Պարտադրում էր, որ իրեն սպասեմ: Հիմա, երբ ընկերները գալիս են Եռաբլուր, նստում ենք, զրուցում, պատմում են. «Երբ զանգում էիք, ամեն ինչ թողնում էր ու շնչակտուր վազում ձեզ մոտ»»: Դպրոցում Հայկը լավ է սովորել: «Շատ էր սիրում «Մաթեմատիկա», «Պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն» առարկաները: Իննամյա դպրոցն ավարտելուց հետո մաթեմատիկայի և անգլերենի քննություններ հանձնեց և ընդունվեց «Հերացի» ավագ դպրոց: Մաթեմատիկա շատ էր սիրում, գալիս էր ինձ մոտ, արագ-արագ թվերն ասում՝ դե, գումարի, մա՛մ: Իր արագության հետ չէի հասցնում: «Մամ, ես ասե՞մ պատասխանը»:

Շատ արագ լուծում էր վարժությունները: Տղաներիս միշտ հիշեցնում էի, թե որքան էր իրենց հայրիկն ուզում, որ լավ սովորեն. «Պետք է լավ սովորեք, ընդունվեք համալսարան, որ ձեր հայրիկը հպարտանա ձեզանով»: Եղբայրն անվճար ընդունվեց Երևանի պետական համալսարան: Երբ նա բանակում էր, հերթը Հայկինն էր: Ընկերներն անընդհատ իրեն կանչում էին, ինչ-որ տեղ պետք է գնար, ես էլ մյուս կողմից խնդրում էի լավ պարապել, որ ընդունվի, անգամ կատակում էի՝ որ չընդունվես, խայտառակ ենք լինելու: Իր ուսուցչուհին ինձ միշտ ասում էր՝ Հայկը շատ խելացի է: Քննություններին էր պատրաստվում, ընկերներով հավաքվելու էին ամառանոցում, Հայկին ասացի, որ այդ անգամ չգնա: Ընկերները եկան, ինձ խնդրեցին, որ թույլ տամ, որ Հայկն էլ իրենց միանա: Իսկ տղաս էլ ասաց՝ մա՛մ, տետրերս վերցնում եմ, այնտեղ պարապելու եմ: Հետո նկար է ուղարկում, որ մինչ տղաները խորովածն են անում, ինքը պարապում է: Ընկերներն են պատմում. «Մարինե՛ քուրիկ, քանի որ քեզ խոստացել էր, պարապում էր»: Մեկնեց բանակ, քննությունների պատասխանները չգիտեր: Մի քանի օր անց զանգեցի և ասացի, որ ընդունվել է ԵՊՀ-ի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, բայց, ավաղ, ուսանող լինել չհասցրեց»: Հայկը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվում 2020 թ.-ի հուլիսի 17-ին: Մեկ ամիս եղել է Ասկերանում, հետո տեղափոխվել Արցախի պաշտպանության բանակի 8-րդ պաշտպանական շրջանի (ЦОР) զորամաս:

«Ավագ տղաս մեկ տարուց ավելի ծառայում էր այնտեղ, մտածեցի, որ երկուսով միասին կլինեն, ես էլ՝ ավելի հանգիստ: Երկու տղաներս էլ շատ պատրաստակամ մեկնել են ծառայության: Ասկերանում իրեն շատ լավ էր զգում, ես էի անհանգիստ, որ եղբորից հեռու է: Միշտ լավ է արտահայտվել, ասում էր. «Մա՛մ, բոլորն այնքան լավ են տրամադրված իմ նկատմամբ: Մի տղա Արցախից է, գեներալի տղա է, շատ լավ շփվում ենք»: Ես էլ իրեն միշտ ասում էի՝ դա նաև քեզանից է, դու այնքան լավն ես: Այնքան զուսպ ու խելոք երեխա էր: Օգոստոսի 17-ին պետք է լիներ իրենց երդմնակալության արարողությունը, պատրաստվել էի մեկնելուն: Բայց ամսի 15-ին զանգեց՝ մա՛մ, արարողությունը եղել է: Համավարակի շրջանն էր, ապահովությունից ելնելով՝ շուտ էին կազմակերպել: Երբ արդեն եղբոր մոտ էր, ոգևորվածությունն անսահման էր, միշտ զանգում էր՝ մա՛մ, Լյովն ինձ կերակրել է, քաղցրը տվել է: Շատ հանգիստ էի իրենց համար»: Սկսվեց 44-օրյա պատերազմը, որի մասնակից դարձան տիկին Մարինեի երկու որդիները:

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը ութին զանգահարեց մեծ տղաս, զարմացա: «Լյով ջան, ի՞նչ է եղել»: Երևի կարծել էր, որ պատերազմի լուրը լսել եմ: «Մա՛մ, չանհանգստանաս, թե՛ Հայկը, թե՛ ես ապահով տեղում ենք, գնում ենք զորավարժությունների, չզանգես, հենց հարմար լինի, կզանգեմ»: Մտքովս ոչ մի վատ բան չանցավ: Հետո զանգեց ամուսնուս քույրիկը՝ պատերազմ է»: Ավագ որդին զանգահարել է մայրիկին, հուսադրել՝ ամեն ինչ նորմալ է, ոչ մեկին չլսես: Նույն կերպ նաև Հայկն է տիկին Մարինեին հավաստիացրել, որ ամեն բան կարգին է: «Հայկը հրետանավոր էր, մեծ տղաս՝ հակաօդային պաշտպանությունում: Իրենք եղել են տարբեր հատվածներում, իրար չեն հանդիպել: Չնայած ինձ հակառակն էին ասում՝ միասին ենք, իրարից տեղյակ ենք, բայց ստել են ինձ: Ավելի անհանգստանում էի մեծ որդուս համար այն իմաստով, որ մեկ տարուց ավելի ծառայում էր, առաջնագիծ կտանեին, իսկ Հայկի համար հանգիստ էի, կարծում էի, որ երկու ամսվա ծառայողին չեն տանի առաջնագիծ: Հայկի հետ զրույցներից էլ չէի կասկածում որևէ բան: Հոկտեմբերի 10-ի զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, ամենալավն իմ տեղն է: Իր այդ բառերն ականջիս մեջ են: Այդ օրը երեք անգամ զանգահարել է: Վերջին զանգը գիշերը ժամը 21:38 րոպեին էր. «Մա՛մ ջան, ի՞նչ կա»: Արձագանքեցի, որ ամեն ինչ լավ է, ասաց՝ սաղ տոչնի ա, մա՛մ, ու հետո կտրուկ՝ լավ, մա՛մ, մեզ տեղափոխում են, և անջատեց հեռախոսը»:

Մայրիկը հիշում է Հայկի զանգերից ևս մեկը: «Զանգահարեց՝ մա՛մ, հեռուստացույցով չես լսե՞լ մեր մասին: Արձագանքեցի՝ չէ, Հա՛յկ ջան, ի՞նչ պիտի լսեի: «Չեմ պատմի, մամ, կլսես, թե ինչեր ենք արել»: Հետո ծառայակից ընկերներն ասացին, որ տղաներն ինչ-որ բարձունք են գրավել»: Ցորի տղաներն օրեր շարունակ թեժ կետերում են եղել՝ Վազգենաշեն, Հադրութ, Վարանդա, Ջրական, Արա լեռ: Անմահացել են հոկտեմբերի 12-ին Ջուվառլու կոչվող տեղամասում: Հայկի և նրա տասն ընկերների մարմինները թշնամին հայկական կողմին է փոխանցել 2021 թ. նոյեմբերի 2-ին: Դրանից մեկ ամիս անց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել տղաների հոգեհանգստյան արարողությունը: «Փրկված տղաներից մեկն էր պատմել մեծ տղայիս. «Լսեցի Հայկի ձայնը, որ «ախ» կանչեց, տեսանք՝ ոտքի վրա արյուն է, վիրակապեցինք, բայց Հայկն ինձ հետ չեկավ, հակառակ կողմ գնաց»: Երբ վերլուծում ենք դեպքերի ընթացքը, հասկանում ենք, որ ընկերների մոտ է գնացել: Ընկերասիրությունն իր ամենակարևոր հատկանիշներից է»: Ապրելու ուժի մասին:

«Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու քահանան՝ տեր Բարդուղիմեոսը, սկսեց մեզ աջակցել, 2021 թ.-ից ուխտագնացություններ կազմակերպեց: Միշտ աղոթում էինք երեխաների վերադարձի համար: Այդ հույսով և աղոթքով մեր տղաների ծնողների միջև կապը նաև ամրացավ: Բայց, ցավոք, «վերադարձն» այսպիսին եղավ: Մտածում էինք, որ նրանք էլի մեր աղոթքների շնորհիվ տուն հասան: Այնքան տղաներ կան, որ մինչ օրս անհետ կորած են: Գնում եմ Եռաբլուր և այնտեղ այն զգացողությունն ունեմ, որ Հայկն ինձ հետ է: Խոսում եմ իր հետ, կարծես իմ կողքին լինի: Ամեն կիրակի պարտադիր մասնակցում եմ պատարագի, դա էլ է ինձ հանգստացնում»:

Հ. Գ. - Հայկ Անտոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել»8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում էՆերդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրաԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերը
Ամենադիտված