Կենդանիների պաշտպանները հրդեհել են մսի կոմբինատը
ԱՄՆ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ամենամեծ մսի կոմբինատում հրդեհ է բռնկվել, որի պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել կենդանիների պաշտպանները:
Associatedd Press-ը հաղորդում է, որ հրդեհը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, որը հրշեջները կարողացել են մարել միայն 45 րոպե անց։ Կրակի պատճառով ոչնչացվել է 14 տրակտոր:
Harris Farms ֆերմայում տեղի ունեցած հրդեհի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Կենդանիների ազատության հյուսիսամերիկյան կազմակերպությունը» (North American Animal Liberation): Էլեկտրոնային փոստի միջոցով տարածած մամուլի հաղորդագրության մեջ կազմակերպությունը նկարագրում է իրենց գործողությունները՝ հայտնելով, որ հրդեհի համար օգտագործվել է կերոսինե պարան:
Սակայն ֆերմայի ներկայացուցիչ Մայք Քեզին նշել է, որ մինչ հրդեհը կենդանիների պաշտպաններից սպառնալիքներ չեն եղել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)