Պակիստանում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման արդյունքում զոհվել է 9 մարդ
Մերձավոր Արևելք
Պակիստանի հարավ-արևմուտքում՝ Բանու քաղաքում, այսօր ծայրահեղականների՝ ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման հետևանքով զոհվել է 9 մարդ. հայտնում են տեղական իրավապահ մարմինները. փոխանցում է Голос России-ն:
Զինյալների խումբը գնդակոծել է ոստիկանական բաժանմունքն ավտոմատներով և նռնակներ նետելով: Զոհվածների թվում կա 3 ոստիկան: Պատասխան կրակով ոչնչացվել է հարձակվողների մեծ մասը, այդ թվում՝ նաև երկու մահապարտ ահաբեկիչ: Ինչպես պարզաբանել են ոստիկանությունում, հարձակման համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ալ քաիդա»-ի հետ կապված պակիստանյան թալիբների «Թեհրիք ի Թալիբան Պակիստան» շարժումը, որը հեղինակել է այս երկրում իրականացրած ահաբեկչությունների մեծ մասը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ