Սիրիայի հարցի քաղաքական լուծումը դեռ հնարավոր է. Լախդար Բրահիմի
Մերձավոր Արևելք
21-ամսյա արնահեղություններից հետո, երբ արդեն միջազգային հանրությունը կորցրել է Սիրիայի հարցի խաղաղ լուծման իր բոլոր հույսերը, ՄԱԿ-ի Արաբական լիգան մասնագետ է նշանակել այս հարցի քաղաքական լուծման համար: Այս մասին նշում է CNN ամերիկյան լրատվական գործակալությունը:
Լախդար Բրահիմին լավատեսությամբ է անցկացրել Ժնևում Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի և Միացյալ նահանգների փոխքարտուղար Վիլիամ Բըրնսի միջև հանդիպումը: Ռուսաստանին բանակցություններում ներգրավելը հատկանշական է այն առումով, որ վերջինս մշտապես հանդես է գալիս որպես Սիրիայի դաշնակից:
Հայտարարության մեջ Բրահիմին նշում է. «Կողմերը հակված են հարցի խաղաղ լուծմանը»: Սակայն միևնույն ժամանակ շարունակվում են արնահեղությունները Սիրիայում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նշում է, որ շուրջ 40 000 մարդ է զոհվել, և մեծ մասը դարձել է գաղթական տարբեր երկրներում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ