Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Խամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասին ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետ Ընտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարար Ռուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ Պապոյան ՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտե Կեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով Ֆրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներին Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան Նեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համար 

Քվինը բարձր է գնահատել բռնության կանխարգելմանն ու հասարակության իրազեկվածությանն ուղղված ՆԳՆ ջանքերը

Հայաստան

ՆԳ նախարարությունը կարևորելով գենդերային բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ քաղհասարակության և միջազգային կազմակերպությունների միջև երկխոսությունը՝ դեկտեմբերի 4-ին, «Գենդերային բռնության դեմ 16-օրյա արշավի» շրջանակում, ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Քննարկմանը ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, ԿԳՄՍ նախարարության, քաղհասարակության, ԶԼՄ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոստիկաններ։

ՆԳ նախարարը վերահաստատել է բռնության կանխարգելման ուղղությամբ բովանդակային քայլեր ձեռնարկելու Կառավարության հանձնառությունը՝ նշելով, որ թե՛ ներառական կազմով քննարկումները, թե՛ քաղհասարակության ներկայացուցիչների հետ ամենօրյա շփումները քաղաքականություն մշակող մարմնին թույլ կտան բարձրացված խնդիրների գույքագրմամբ նախանշել ռազմավարական լուծումներ։

Արփինե Սարգսյանն ակտիվ համագործակցության, նախարարության նախաձեռնությանն օժանադակելու համար շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ ընդգծելով գենդերային բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ ոչ միայն արշավների, այլև ամենօրյա հետևողական միջոցառումների անհրաժեշտությունը։

«Երբ հետհայացք եմ գցում նախորդ տարիներին կատարած աշխատանքի և այն խնդիրների վրա, որոնք միասին գույքագրել ենք, ակնհայտ է, որ շատ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք ոչ միայն օրենսդրական են կամ պարզապես որպես փոփոխություն են եղել, այլև գործնական շատ լուրջ ներդրում են ունեցել, փոփոխություն են բերել գործնականում, ինչի մասին են վկայում թե՛ մեր տարբեր զրույցները, այդ թվում՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ, թե՛քաղհասարակության գործընկերների հետ շփումները»,- նշել է Արփինե Սարգսյանը:

Անդրադառնալով ներպետական և միջազգային պրակտիկային՝ Արփինե Սարգսյանը բռնության դեպքերի կանխարգելման և բացահայտման արդյունավետության տեսանկյունից ընդգծել է կին ոստիկանների ներգրավվածության դրական արձագանքը։

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինն իր խոսքում նշել է.

«Գենդերային բռնությունը խնդիր է ցանկացած երկրում, և դրա ծավալները մարտահրավեր են յուրաքանչյուր հասարակության համար։ ԱՄՆ կառավարությունը պատրաստակամ է աջակցելու կանանց իրավունքների պաշտպանության և բռնության ցանկացած դրսևորում կանխարգելելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ջանքերին»:

Նա բարձր է գնահատել բռնության կանխարգելմանն ու հասարակության իրազեկվածությանն ուղղված ՆԳ նախարարության ջանքերը՝ մասնավորապես ընդգծելով Ոստիկանության առանցքային դերը։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի խոսքով՝ «Գենդերային բռնության խնդիրը միայն կանանց խնդիրը չէ, այն համաշխարհային խնդիր է։ Վիճակագրության համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր երեք կանանցից մեկը կյանքի ընթացքում ենթարկվում է բռնության։ Պետք է նշել, որ իրավապահ համակարգում կանանց դերի մեծացումը կարևոր նշանակություն ունի գենդերային հավասարության խթանման գործընթացում»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ոստիկանության բարեփոխումների շրջանակում գենդերային բռնության և երեխաների նկատմամբ բռնության դեպքերին արձագանքելու մշակույթի փոփոխության, ծառայողների մասնագիտական կարողությունների բարելավման, SAFE YOU հավելվածի հնարավորությունների, ինչպես նաև տարբեր կառույցների կողմից ուղղորդումների հաշվառման և արձագանքման հարցեր: Վերլուծվել են պրակտիկ օրինակներ, ընդգծվել է միջգերատեսչական մարմինների համագործակցված աշխատանքի կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել նաև գենդերային բռնության զոհերի հետ տարվող աշխատանքի առանձնահատկություններին, ոլորտի ձեռքբերումներին և բարելավման ուղղություններին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՊատգամավորը ՍԱՏՄ-ից պահանջում է պարզաբանել՝ տրոպիլափս մակաբույծը հասե՞լ է Հայաստան«Ստեփանավանն էր ձեր ամենահարմար համայնքը, բայց պարտվեցիք»․ Չախոյանը՝ ընդդիմությանը«ՔՊ-ն 17 համայնքում ջախջախել է մյուս ուժերին»․ Խաչատրյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասինԳազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում էԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողըTRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջԵՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով«TRIPP-ի դիմաց համարժեք ոչինչ չենք ստանում, միայն օդի մեջ խոստումներ են»․ ՔոչարյանՊուտինը նշել է, որ համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել«Բոլոր ստորագրված թղթերը պատմության աղբանոցն են նետվել»․ Միրզոյանը՝ խաղաղության երաշխիքների մասին«Խաղաղությունը պետք է երաշխավորեն գերտերությունները, ոչ թե Ալիևը»․ ԱբրահամյանԿարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին
Ամենադիտված