Չավուշօղլուն հայտարարել է «Արևմտյան Ադրբեջան համայնքի» գործունեության կարևորության մասին
Աշխարհ««Արևմտյան Ադրբեջան» համայնքի գործունեությունը կարևոր է տարիներ շարունակ անարդարության ենթարկված ադրբեջանցիների իրավունքները ապահովելու համար»:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի Հանրապետության նախկին արտգործնախարար, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի կողմից վերադարձի իրավունքի թեմայով համաժողովին:
«Դա ավելի շատ մարդու իրավունքների խնդիր է, քան տարածքների։ Իսկ Հայաստանի կառավարությունը մինչ օրս չի արձագանքում երկխոսության կոչերին»,- ասել է նա։
Չավուշօղլուի խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության հաստատումն արժանի է գովասանքի:
«Նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությունները պետք է օրինակ դառնան բոլորի համար»,- հավելել է նա։