Հունվարի 23–ին ֆրանսիական սենատում կքննարկվի Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը
Աշխարհ
Ֆրանսիայի Սենատը հաստատել է հունվարի 23-ին կայանալիք նիստի օրակարգը։ Օրակարգում ներառված է Ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի քննարկումը: Ինչպես հաղորդում է «Nouvelles d'Armenie»–ն՝ քննարկումը տեղի կունենա Փարիզի ժամանակով ժամը 15:00-ին, իսկ Երևանի ժամանակով՝ 18:00-ին: Սոցիալիստական կուսակցության կողմից առաջարկված նմանատիպ օրինագիծը, որը 2006թ-ի հոկտեմբերի 12-ին ընդունել էր Ֆրանսիայի Ազգային ժողովը, Սենատի կողմից մերժվել էր 2011թ-ի մայիսի 4-ին:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, Աջակողմյան Ժողովրդական շարժման միություն կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեի կողմից առաջարկված նոր օրինագիծն ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2011թ.-ի դեկտեմբերի 22-ին:
Քննարկումն ուղիղ եթերով կարող եք դիտել ֆրանսիական Սենատի պաշտոնական կայքում.
http://videos.senat.fr/video/seance_direct.html


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի