Հայաստանը հավատարիմ է Ֆինլանդիայի հետ իր զարգացող գործընկերությանը․ ԱԳՆ շնորհավորական ուղերձը
ՀայաստանՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Ազգային օրվա առթիվ շնորհավորել է Ֆինլանդիայի կառավարությանն ու ժողովրդին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ:
‹‹Շնորհավորում ենք Ֆինլանդիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Ազգային օրվա կապակցությամբ:
Հայաստանը հավատարիմ է Ֆինլանդիայի հետ իր զարգացող գործընկերությանը` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա:
Անհամբեր սպասում ենք կապերի հետագա ամրապնդմանն, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական միություն ձևաչափի շրջանակներում››,- ասված է ԱԳ նախարարության գրառման մեջ։