Բուլղարացի լրագրողները շրջափակել են ԲԿՄԱ-ի ավտոբուսը
Աշխարհ
Բուլղարիայի մարզական լրագրողները Սոֆիայի ԲԿՄԱ-ի մասին լուրեր իմանալու համար ստիպված են եղել փակել թիմի ավտոբուսի ճանապարհը:
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ` լրագրողները ակումբի մարզադաշտի մոտ 3 ժամից ավելի սպասել են, որպեսզի ակումբի ներկայացուցիչներից որևէ մեկը պատասխանի նրանց հարցերին, սակայն նրանց ոչ ոք չի մոտեցել, ինչից հետո մոտ 40 լրագրողներ փակել են թիմի ավտոբուսի ճանապարհը:
Արդյունքում ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Դիմիտար Պենևը մոտեցել է լրագրողներին ու տվել լրագրողների հարցերի պատասխանները: Նրա խոսքերով` ակումբը կարող է ձեռք բերել իտալական «Ուդինեզեի» 3 խաղացողների:
Նշենք, որ այս ամենը ցուցադրել են տեղական հեռուստաալիքները:
Աղբյուրը՝ armsport.am


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ