Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը պատվոգրեր է հանձնել
Աշխարհ
Հունվարի 10-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների և հայկական կազմակերպություններին շնորհված պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրեր է հանձնել Թոփալյան հիմնադրամին, շվեյցարահայ հանրահայտ դիրիժոր Լյուկ Բաղդասարյանին, կոմպոզիտոր Սիրվարդ Ղազանչյանին, պոետ, հայագետ Վահե Գոդելին:
ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրերը և շնորհակալագիրը հանձնվել են Թոփալյան դպրոցի տնօրեն Նեվրիկ Ազադյանին, Ժնևի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վալենտին Կալզոլարի-Բուվիեին, Թոփալյան դպրոցի ուսուցչուհի Մեդա Խաչատրյանին:
Շառլ Ազնավուրը շնորհակալություն է հայտնել պարգևատրվածներին հայ մշակույթի և հայակերտման ու հայապահպանման գործում ունեցած նրանց ավանդի համար:
«Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ համապատասխան գերատեսչությունների կողմից տրված պատվոգրերն ու շնորհակալագրերը խորհրդանշական են, և անկախ Հայաստանի կայացման գործում համայն հայության, ինչպես նաև օտարերկրյա գործիչների անձնվեր գործունեության գնհատանքի արտահայտությունն են», – նշել է դեսպանը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի