Մեծ է հավանականությունը, որ Ասադը զոհվել է ավիավթարի հետևանքով․ Reuters
Համաշխարհային ՄամուլՇատ մեծ հավանականությամբ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը զոհվել է ավիավթարի հետևանքով։ Այս մասին Reuters-ը տեղեկացել է սիրիական երկու աղբյուրներից, փոխանցում է Lenta.ru–ն։
Զրուցակիցների խոսքով՝ Ասադին տեղափոխող ինքնաթիռը կորել է ռադարներից և դրա պատճառը դեռևս առեղծված է մնում։
«Նա անհետացել է ռադարներից: Հնարավոր է, որ տրանսպոնդերն անջատված է եղել, բայց կարծում եմ, որ ինքնաթիռը, մեծ հավանականությամբ, խոցված է»,- ասել է զրուցակիցներից մեկը։