Իսրայելական տանկերը մտել են Սիրիայի հետ սահմանին գտնվող բուֆերային գոտի
Համաշխարհային Մամուլ
Իսրայելական տանկերը կիրակի առավոտյան մտել են Սիրիայի հետ սահմանին գտնվող բուֆերային գոտի՝ հարևան երկրում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Գոլանի բարձունքների պաշտպանությունն ուժեղացնելու համար, հաղորդում է պետական Kan հեռուստաալիքը՝ հղում անելով Սիրիայում աղբյուրներին։
«Ըստ տեղեկությունների՝ երկրում (Սիրիայում - խմբ.) տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված՝ Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը վերակազմավորում են սկսել Կունեյտրա քաղաքի շրջանում։ Բուֆերային գոտում դիրքեր են ստեղծվում Գոլանի բարձունքներում պաշտպանությունն ուժեղացնելու համար», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասվում է հեռարձակողի հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)