Ասադը փորձել է բանակցել ապստամբների հետ իշխանության փոխանցման շուրջ. Bild
Համաշխարհային ՄամուլՍիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը փորձել է բանակցել զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ իշխանության փոխանցման շուրջ։ Այս մասին գրում է Bild-ը։
Նշվում է, որ Դոհայում դեկտեմբերի 7-ին բանակցություններ են վարվել Ասադի հրաժարականի և նրա՝ Ռուսաստան փախուստի շուրջ։ Ենթադրվում էր, որ իշխանության փոխանցումից հետո Սիրիայում մարտերը պետք է դադարեցվեին, իշխանությունը պետք է անցներ անցումային կառավարությանը, իսկ հետո՝ ապստամբներին։ Այդ դեպքում Սիրիայում իշխող առաջատար ուժը պետք է լիներ թուրքամետ աշխարհիկ «Սիրիական ազգային բանակը», այլ ոչ թե իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը:
Սակայն ծրագիրը չիրագործվեց, և Ասադը հեռացավ երկրից անհայտ ուղղությամբ։