Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ «Al Jazeera English» հեռուստատեսությամբ
Աշխարհ
Այսօր երեկոյան «Al Jazeera English» արբանյակային հեռուստատեսությամբ ցուցադրվելու է Սյուզան Խարդալյանի հեղինակած «Տատիկիս դաջվածքները» փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է 1915 թ–ին Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժամանակ հայ կանանց և աղջիկներին պարտադրաբար դաջելու մասին։
Ամիսներ առաջ ֆիլմի հեղինակը հարցարզրույցի ժամանակ նշել է, որ ինքը սկզբում ցանկացել է ֆիլմ նկարահանել Ռուանդայում ցեղասպանություն վերապրած կանանց մասին, որոնք մինչև հիմա «կրում են դրա հետևանքները»։ Սակայն ֆրանսիական արխիվներում այդ թեմայի վերաբերյալ նյութեր որոնելուց հայտնաբերել է Հայոց ցեղասպանության ժամանակ դաջված հայ կանանց և աղջիկների լուսանկարներ, որոնք հիշեցրել են ցեղասպանությունը վերաապրած իր տատի երեսի դաջվածքները։
Ֆիլմի հեղինակը հայտնել է, որ ինքը տարիներ շարունակ հետաքրքրված է եղել այդ դաջվածքների նշանակությամբ, ինչն էլ պատճառ է դարձել դրանց մասին ֆիլմ նկարահանելուն։ Հաղորդում է «Asbarez» թերթը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի