Հարավային Կորեայի նախագահին արգելել են լքել երկիրը. Yonhap
Համաշխարհային ՄամուլՀարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը համարվում է կասկածյալ, հայտնում է կորեական Yonhap գործակալությունը։
Հարավային Կորեայի դատախազությունը հայտարարել է, որ նախագահին նշանակել է կասկածյալի կարգավիճակ՝ նրա դեմ բազմաթիվ բողոքների պատճառով։
Ավելի վաղ Կորեայի նախագահին փորձել են իմպիչմենտի ենթարկել, սակայն խորհրդարանը դրա համար բավարար ձայներ չի հավաքել։ Հատկանշական է, որ իմպիչմենտի որոշումը ժամանակին կայացրել են հենց իրենք՝ խորհրդարանականները՝ ի պատասխան դեկտեմբերի 3-ին պետության ղեկավարի գործողությունների, երբ նա երկրում ռազմական դրություն հայտարարեց։
Երկրի ղեկավարն իր որոշումը բացատրել է Հարավային Կորեայի ներքին կողմնակիցների դեմ պայքարով։ Երկրի նախագահի և պաշտպանության նախարարի նկատմամբ հետաքննությունը շարունակվում է։