Զախարովան Reuters-ին խորհուրդ է տվել հերքել լուրերը
Համաշխարհային ՄամուլՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հռետորական հարց է հնչեցրել՝ արդյո՞ք Reuters-ը նախատեսում է հերքել նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի «ավիաաղետի հետևանքով մեծ հավանականությամբ զոհված լինելու» մասին իր տվյալները։ Նա այս հաղորդագրությունը տելեգրամյան իր ալիքում անվանել է «կեղծ լուրերի տարածում»:
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով երկու աղբյուրների, հայտնել էր, որ «մեծ հավանականությամբ» Ասադը կարող էր զոհված լինել ավիավթարից։ Ավելի ուշ Կրեմլը հայտնել է, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա։
«Հետաքրքիր է՝ արդյո՞ք Reuters գործակալությունը, որը հայտնել է Ասադի «շատ հավանական» մահվան մասին, կհերքի լու: Սա կեղծիքի տարածում է, որի դեմ Արևմուտքն այդքան եռանդուն կերպով պայքարում է», - գրել է Զախարովան։