Աշխարհում մնացել է 2 առաջնորդ՝ ես և Պուտինը. Էրդողան
Համաշխարհային Մամուլ
Աշխարհում մնացել է երկու առաջնորդ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտարարել է Գազիանթեփ նահանգում երիտասարդների հետ հանդիպմանը, գրում է Hurriyet-ը։
«Մենք այժմ երկու առաջնորդ ենք աշխարհում՝ ես ու Պուտինը։ Ես սա չեմ ասում, քանի որ այդ առաջնորդներից մեկը ես եմ, ես խոսում եմ՝ ելնելով գործերից: Բայց ես իշխանություն եմ արդեն 22 տարի։ Գրեթե նույնքան՝ Պուտինը։ Այս պահին, իհարկե, դիվանագիտական գործընթացը շարունակվում է։ Հուսով եմ, որ մենք կարող ենք շարունակել այդ երկխոսությունները»,- ասել է Էրդողանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)