Պուտինն ինքն է որոշում կայացրել ապաստան տրամադրել Ասադին. Պեսկով
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է քաղաքական ապաստան տրամադրել իր սիրիացի գործընկեր Բաշար ալ-Ասադին և նրա ընտանիքին։ Այս մասին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե, առանց պետության ղեկավարի նման որոշումներ չեն կարող կայացվել։ Դա իր որոշումն է»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չկան։
«Ես հիմա ոչինչ չեմ կարող ասել այս թեմայով»,- ընդգծել է Պեսկովը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)