Սիրիական ընդդիմությունն արգելել է կանանց ստիպել հիջաբ կրել
Համաշխարհային ՄամուլԴամասկոսում իշխանությունը զավթած զինված ընդդիմությունը մտադիր չէ սահմանափակումներ մտցնել կանանց նկատմամբ։ Ընդհակառակը, նոր կառավարությունը, իբր, մտադիր է արգելել սիրիացիներին ստիպել կանանց հիջաբ կրել։ Kp.ru–ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Al-Watan թերթը՝ հղում անելով երկրի նոր կառավարության ներկայացուցիչներին։
Հրատարակության համաձայն՝ հենց որ անցումային շրջանն անցնի, և նոր կառավարությունը վերջնականապես ստանձնի պաշտոնը, Սիրիայում խստիվ կարգելվի հիջաբի հարկադիր կրումը։ Ակնկալվում է նաև, որ զինված ընդդիմությունն արգելելու է նախկինում երկրում գործող կանանց համեստությանը վերաբերող ցանկացած նորմ։
Դա արվում է Սիրիայի յուրաքանչյուր քաղաքացու «անձնական իրավունքների հարգման» շրջանակներում, որն ընդդիմությունը խոստացել էր Բաշար ալ-Ասադի կառավարության տապալումից հետո։