Իսրայելական բանակը հասել է Դամասկոս նահանգի հարավ․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլԻսրայելական բանակի տեղաշարժեր են նկատվում Դամասկոս նահանգի հարավում՝ Լիբանանի հետ սահմանին մոտ, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ գրում է սիրիական Al-Watan թերթը։
«Թշնամու ուժերը շարժվում են Դամասկոսի հարավում՝ Լիբանանի հետ սահմանին, գրավել են Հինե բնակավայրը (Դամասկոսից 50 կմ հեռավորության վրա) և Քաթնա շրջանում գտնվող Խան էլ-Շեյխի ստորոտը»,- գրում է թերթը։
Երկուշաբթի իսրայելական ավիացիան լայնածավալ ռմբակոծություններ է իրականացրել Սիրիայի տարբեր նահանգներում ռազմաօդային ուժերի բազաների, հետազոտական կենտրոնների և պաշտպանական արդյունաբերության օբյեկտների ուղղությամբ։ Իսրայելական բանակը հայտնել է, որ եղել է 250 հարված։