Հայիթիում ավազակախումբը 110 մարդու է սպանել
Համաշխարհային Մամուլ
Հայիթիի Սիտե Սոլեյլ թաղամասում Wharf Jeremie խմբավորման կողմից առնվազն 110 մարդ է սպանվել, հայտնում է BBC-ն: Ջարդի պատճառը հանցախմբի ղեկավար Մոնել Միկանո Ֆելիքսի կասկածներն էին, որ իր երեխային վնասել են կախարդության միջոցով։
Ֆելիքսը հրամայել է կոտորածը այն բանից հետո, երբ նա վուդու քահանայից խորհուրդ է հարցրել իր երեխայի հիվանդության մասին՝ տեղեկանալով, որ կախարդությամբ երեխային վնասելու մեջ մեղավոր են մի խումբ տարեց բնակիչներ։
Մաչետներով և դանակներով զինված հանցախմբի անդամները սպանել են առնվազն 60, իսկ հաջորդ օրը՝ 50 մարդու։ Բոլոր զոհերը 60 տարեկանից բարձր են եղել։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից