ԵՄ-ը 1.5 միլիոն եվրո դրամաշնորհ է փոխանցել ՀՀ-ին՝ Արցախի հայերի կարիքների բավարարման նպատակով
Արցախ«Հայաստանի Հանրապետության համար պետական և դիմակայունության կառուցման պայմանագիր» բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում այս շաբաթ Եվրոպական Միությունը 1.5 միլիոն եվրո դրամաշնորհ է փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի լրումն այս տարի սեպտեմբերին հատկացված 13.5 միլիոն եվրո դրամաշնորհի: Այդ մասին հայտնում են ԵՄ հայաստանյան գրասենյակից:
Բյուջետային աջակցության այս ծրագիրը նախատեսված է աջակցելու Հայաստանի կառավարությանը Ղարաբաղի հայերի կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքների բավարարմանը, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրմանը՝ ապահովելով ներգրավվածությունը հայկական կրթական, սոցիալական պաշտպանության և առողջապահական համակարգերում և աշխատաշուկայում ինտեգրումը: