Նավթի գինը կհասնի 250 դոլարի
Աշխարհ
RusEnergy քոնսալթինգային ընկերության ներկայացուցիչ Միխաիլ Կուրտիխինը հայտարարել է, որ եթե Իրանը փակի Հորմուզի նեղուցը, ապա մեկ բարել նավթի գինը կհասնի 250 դոլարի։
«Ներկայումս ԵՄ-ը մտադիր է բեռնարգելք դնել իրանական նավթի ներկրման վրա։ Եվրոպական պատժամիջոցները կարող են հանգեցնել համաշխարհային էներգետիկ ճգնաժամին։ Այդ բեռնարգելքը կարող է Իրանում առաջացնել ոչ ադեկվատ, հնարավոր է՝ նաև ռազմական արձագանք։ Այդ ժամանակ անկանխատեսելիորն կբարձրանա նավթի գինը։
Եթե Իրանը գնա այդ քայլին և շրջափակի Հորմուզի նեղուցը, որով աշխարհը ստանում է իր նավթի մոտ 17 տոկոսը (օրական 19 միլիոն բարել), ապա ես չեմ բացառում, որ արդեն դրա հաջորդ օրը մեկ բարել նավթի գինը կհասնի 250 դոլարի»։
Այս մասին է գրում ռուսական Коммерсантъ թերթը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ