Մոսկվայում բերման են ենթարկել անօթևան տղամարդուն, ով պարզվել է` միլիարդատեր է
Ռուսաստան
Մոսկվայում ձերբակալել են «Էվրազբանկ»-ի նախկին փոխնախագահ և «Սոլ Ռուսի» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Վյաչեսլավ Չիկալինին, ով հետախուզվում էր խարդախության և գողության հոդվածներով հարուցված քրեական գործերով, գրում է ՏԱՍՍ-ը:
«Վյաչեսլավ Չիկալինը ձերբակալվել է Մոսկվայի մետրոյի «Տեպլի Ստան» կայարանում։ Նրա տվյալները եղել են դեմքի ճանաչման տվյալների բազայում, ինչը հնարավորություն է տվել ճանաչել տղամարդու ինքնությունը», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Չիկալինի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել, այդ թվում՝ խարդախության և մի քանի միլիարդ ռուբլու գողության համար։ Նրանցից մեկի համաձայն՝ նա դատապարտվել է ազատազրկման։ «Ներկայումս Չիկալինը պայմանագիր է կնքել և համարվում է կամավոր զինվորագրված անձ։ Նա Մոսկվայում արձակուրդում է»,- հավելել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ ձերբակալվածը իրավապահների հետ շփվելիս՝ հայտարարել է, որ անօթևան է։ Այն բանից հետո, երբ քննիչները կաշխատեն տղամարդու հետ, ամենայն հավանականությամբ նա կվերադառնա պատերազմական գոտի։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)