Սիրիայի նոր իշխանությունները քննարկում են ռուսական ռազմաբազաների ճակատագիրը
Աշխարհ
Սիրիայի նոր իշխանությունները Արաբական Հանրապետությունում առկա ռուսական ռազմակայանների ճակատագիրը կդիտարկեն սիրիացի ժողովրդի շահերի ու հետաքրքրությունների տեսանկյունից, հայտնում է Մուհամեդ Ալուշը ՏԱՍՍ-ի թղթակցին տված մեկնաբանության մեջ։
«Ինչ վերաբերում է ռազմակայաններին, դա սիրիական պետության ինքնիշխան որոշումն է, և այդ հարցը անպայման կդիտարկվի սիրիացի ժողովրդի շահերի և հետաքրքրությունների, ինչպես նաև Ռուսաստանի շահերի տեսանկյուններից»,- ասել է Ալուշը։
Սիրիական զինված ընդդիմությունը լիովին վերահսկում է սիրիական Լաթաքիա նահանգը, որտեղ տեղակայված են ռուսական ռազմակայանները։ Ըստ նահանգի աղբյուրի՝ զինված խմբավորումները մտել են Տարտուսի և Ջեբլայի տարածք, երբ ընդդիմությունը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի իշխանության տապալման մասին։ Նրա խոսքով, ընդդիմության անդամները չեն ներխուժել Տարտուսում և Խմեյմիմում տեղակայված ռուսական բազաներ։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան աշխատում է Սիրիայում ռուսական ռազմակայանների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Նրա խոսքով, դրա համար անհրաժեշտ կապեր են հաստատվում, և զինվորականները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)