Գործուղվել են Հնդկաստան՝ ուսումնասիրելու այնտեղ պահվող պարսկերեն ձեռագրերը
Գիտություն և Մշակույթ
Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող բ. գ. թ. Հայկազ Գևորգյանը և կրտսեր գիտաշխատող պ. գ. թ. Սեյեդեհնասիմ Ֆաթեմին Գալուստ Կյուլբենկեան հիմնադրամի ֆինանսավորմամբ և Մատենադարանի աջակցությամբ գործուղվել են Հնդկաստանի Հանրապետություն։
Գործուղման հիմնական նպատակն էր այցելել Մումբայ քաղաքում գտնվող Քամա Արևելագիտության ինստիտուտ (K. R. Cama Oriental Institute)` ուսումնասիրելու այնտեղ պահվող պարսկերեն որոշ ձեռագրեր։
Իսկ Չեննայ քաղաքում (նախկին Մադրաս) նրանք այցելել են Դասական Թամիլի Կենտրոնական Ինստիտուտ (The Central Institute of Classical Tamil) և Աննայի Հարյուրամյակի Գրադարան (Anna Centenary Library)։ CICT-ում հանդիպում են ունեցել տնօրեն Ռ. Չանդրասեկարանի և գիտանձնակազմի հետ։ Թամիլ Նադու նահանգ կատարած այցելության նպատակն էր գտնել համագործակցության եզրեր Մատենադարանի այլալեզու ֆոնդում պահվող արմավենու տերևների վրա գրված թամիլերեն ձեռագրերի ուսումնասիրության համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան