ԱՄՆ-ը թույլ է տվել միջուկային զենք տեղակայել Ուկրաինայում. The National Interest
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ը կարող է ուկրաինական տարածքում B-61 միջուկային ռմբակոծիչներ տեղակայել՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից միջին հեռահարության նորագույն «Օրեշնիկ» հրթիռային համակարգի օգտագործման։ Այս մասին հայտնում է ամերիկյան The National Interest-ը։
«Գաղափարը, որ Արևմուտքը թույլ կտա միջուկային զենք տեղադրել Ուկրաինայում, որը ՆԱՏՕ-ի անդամ չէ, կամ, ավելի վատ, փոխանցվի նրան, էապես խելագարություն է։ Ցավոք, հաշվի առնելով, թե ինչպես է զարգացել հակամարտությունը, այս տարբերակը հնարավոր չէ չեղարկել»,- գրում է հրատարակությունը։
Ամերիկյան պարբերականը նշում է, որ Լեհաստանը ևս կարող է լինել ամերիկյան զենք ընդունելու թեկնածու, քանի որ, որպես Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ, իրավունք ունի մասնակցել նման փոխանակման ծրագրերին։ Ավելին, նման քայլը կհանգեցնի ուկրաինական հակամարտության էլ ավելի մեծ ու անկանխատեսելի սրացման, նշում է ամսագիրը։