Սիրիայի նախագահն անսպասելիորեն հայտնվել է հանրահավաքում
Մերձավոր Արևելք
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն անսպասելիորեն հայտնվել է Դամասկոսում տեղի ունեցող հանրահավաքում, որը ցուցադրվել է Սիրիայի պետական հեռուստատեսության ուղիղ եթերում։
Ոչ պաշտոնական հագուստով հայտնվելով հանրահավաքում` Ասադը հայտարարել է, որ այս քայլով ցանկանում է իր սերն արտահայտել Սիրիայի ժողովրդի նկատմամբ։ Հեռուստատեսության կադրերից երևացել են, որ հանրահավաքին մասնակցել են նաև Ասադի կինը և երեխաները։ Լրատվամիջոցներում բազմիցս տեղեկություններ են տարածվել, որ Սիրիայի նախագահի ընտանիքը լքել է երկիրը։
Երեքշաբթի պետական հեռուստատեսային ուղերձում Ասադը հայտարարել էր, որ Սիրիայում տիրող իրավիճակը հովանավորվում է արտաքին ուժերի կողմից։ Ելույթ ունենալով հանրահավաքում` Ասադը հայտարարել է, որ մտադիր է հաղթել այդ ուժերին։
«Կասկած չկա, որ մենք հաղթանակ ենք տանելու արտաքին ուժերից հովանավորվող ուժերին», – ասել է Ասադը իր կողմնակիցներին։
Հաղորդում է BBC–ն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)