Թրամփը Time ամսագրի կողմից կճանաչվի «Տարվա մարդ»
Համաշխարհային ՄամուլTime ամսագիրը Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին կհռչակի «Տարվա մարդ», ենթադրում է Politico-ն։
«Սպասվում է, որ Դոնալդ Թրամփը Time ամսագրի կողմից կճանաչվի «Տարվա մարդ», իսկ նոր շապիկի պատվին նորընտիր նախագահը հինգշաբթի առավոտյան կղողանջի Նյու Յորքի ֆոնդային բորսայի բացման զանգը»,- գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին։
Time ամսագիրը երկուշաբթի օրը հրապարակել էր «Տարվա մարդ» կոչման հավակնորդների կարճ ցուցակը։
Այն ներառում էր՝ Թրամփը, փոխնախագահ Քամալա Հարիսը, Քեյթ Միդլթոնը, միլիարդատեր Իլոն Մասկը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Հիշեցնենք, որ Թրամփը դարձել է Time ամսագրի «Տարվա մարդ» 2016 թվականին՝ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո։