ԱՊՀ երկրների ապրանքաշրջանառությունը երեք եռամսյակում աճել է ավելի քան 11%-ով. Միշուստին
ՏնտեսությունՌուսաստանը շահագրգռված է ԱՊՀ երկրների հետ տնտեսական և հումանիտար կապերի ամրապնդմամբ, ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Մենք շահագրգռված ենք ամրապնդել պատմականորեն կայացած տնտեսական և հումանիտար կապերը», - ասել է Միշուստինը:
«ԱՊՀ երկրների մասնաբաժինը Ռուսաստանի արտաքին առևտրում աճել է մինչև 16 տոկոս, իսկ մեր փոխադարձ առևտրաշրջանառությունը այս տարվա երեք եռամսյակում աճել է ավելի քան 11 տոկոսով», - հավելել է ՌԴ վարչապետը:
Բացի այդ, Միշուստինը նշել է տրանսպորտի ոլորտում համատեղ աշխատանքը, որտեղ «ստեղծվում է բազմամոդալ լոգիստիկ կենտրոնների, հանգույցների և տերմինալների լայնածավալ համակարգ», ինչպես նաև համագործակցությունը կրթության ոլորտում։
Մոսկվայում Միշուստինի նախագահությամբ ընթանում է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։