Բայդենը ներում է շնորհել 39 մարդու․ Սպիտակ տուն
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ 39 ամերիկացիների ներում է շնորհում և փոխում է 1500 մարդու պատիժ։ Խոսքը մեկ օրում երկրում ամենամեծ թվով ներում շնորհումների մասին է, հայտնում է Սպիտակ տունը։
«Նախագահը մեղմացնում է գրեթե 1500 անձանց պատիժը նաև ներում է շնորհում 39 անձանց: Այս գործողությունները ներկայացնում են ժամանակակից պատմության մեջ ամենամեծ թվով ներման մեկօրյա ցուցանիշը», նշվում է հայտարարության մեջ։
Հրապարակման մեջ առկա չեն ներվածների անունները։