Դոնալդ Թրամփը ճանաչվել է «Տարվա մարդ»
Համաշխարհային ՄամուլԱմերիկյան Time ամսագիրը տարվա մարդ է ճանաչել ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող Դոնալդ Թրամփին, գրում է Politico-ն։
Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ Սպիտակ տան ապագա ղեկավարը այս պատճառով հինգշաբթի օրը կմասնակցի Նյու Յորքի ֆոնդային բորսայի բացմանը։
Թեկնածուների կարճ ցուցակում են ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, Քեյթ Միդլթոնը, Ուելսի արքայադուստրը, միլիարդատեր Իլոն Մասկը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
Անցյալ տարի Time-ը տարվա մարդ էր ճանաչել ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթին։
2016 թվականին նույնպես Time-ը Թրամփին ճանաչել է տարվա մարդ՝ ընտրություններում նրա առաջին հաղթանակից հետո։