Քրիս Ջենները ցուցադրել է՝ ինչ է պահում իր 200 հազար դոլարանոց պայուսակում․ Daily Mail (լուսանկար)
Համաշխարհային ՄամուլՌեալիթի հեռուստաաստղ և գործարար Քրիս Ջենները ցուցադրել է 200 հազար դոլար արժողությամբ հազվագյուտ պայուսակ, փոխանցում է Daily Mail-ը։
69-ամյա Քրիս Ջեները ցուցադրել է, թե ինչ է եղել իր հսկայական պայուսակում։ Գործարար կինը լուսանկարվել է կոկորդիլոսի կաշվից Hermès ապրանքանիշի հազվագյուտ Birkin մոդելի հետ, որն արժե 200 հազար դոլար։ Աստղը պայուսակից հանել է Khloe Kardashian ապրանքանիշի օծանելիքը, մեկ շիշ Kendall Jenner ապրանքանիշի տեկիլա, մի բանկա Kourtney Kardashian վիտամիններ, Kim Kardashian Skims ապրանքանիշի տղամարդու անդրավարտիք, Kylie Jenner գազավորված ըմպելիք և այլ ապրանքանիշներ իր դուստրերից։