Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժամանակավոր հավատարմատար է նշանակել
ԹուրքիաԹուրքիայի արտգործնախարարության աղբյուրները նշում են, որ Թուրքիան Դամասկոսում դեսպանատան գործերի ժամանկավոր հավատարմատար է նշանակել։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը:
Մասնավորապես նշվում է, որ Մավրիտանիայում Թուրքիայի նախկին դեսպան Բուրհան Քյորօղլուն կստանձնի Դամասկոսում Թուրքիայի դեսպանատան ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը։
Միջանկյալ նշենք, որ Սիրիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմից մեկ տարի անց՝ 2012-ի մարտի 26-ին դադարեցվել էր դեսպանատան գործունեությունը և 13 տարվա դադարից հետո նոր նշանակում է կատարվել։ Նշենք, որ Թուրքիայի դեսպանատունը գտնվում է Ռավդա Մեյդայի մերձակայքում։
Իսկ Ստամբուլում Սիրիայի գլխավոր հյուպատոսությունը շարունակելու է իր գործունեությունը։