ԱՄՆ-ը Ուկրաինային «ահռելի քանակությամբ զենք» է մատակարարելու մինչև Բայդենի հեռանալը․ CNN
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարման տեմպերը՝ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից առաջ Կիև «հսկայական քանակությամբ զենք» մատակարարելու համար, հաղորդում է CNN-ը։
Մինչև հունվարի կեսերը Միացյալ Նահանգները Ուկրաինային կմատակարարի «հարյուր հազարավոր հրետանային արկեր, հազարավոր հրթիռներ, հարյուրավոր զրահատեխնիկա և այլ անհրաժեշտ սարքավորումներ»։ Խոսքը ոչ թե նոր օգնության փաթեթի մասին է, այլ նախապես ծրագրված մատակարարումների, որոնք Վաշինգտոնը ցանկանում է փոխանցել Կիև՝ նախքան Բայդենի պաշտոնավարումը։ Այս աշխատանքի միջգերատեսչական համակարգումը վստահված է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է, որ Ուկրաինային նոր զենք մատակարարելը չի փոխի իրավիճակը ճակատում, այլ միայն կհանգեցնի հակամարտության երկարացմանը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու