Սիրիայի ժամանակավոր կառավարությունը «ճիշտ քայլեր» պիտի անի․ Էրդողան
Թուրքիա
Թուրքիան ակնկալում է, որ Սիրիայի ժամանակավոր կառավարությունը «ճիշտ քայլեր» կանի և վտանգ չի ներկայացնի իր հարևանների համար, հայտարարել է RiaNovosti-ն։
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սուդանի ինքնիշխան խորհրդի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Բուրհանի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ գործընթացները։
«Նախագահ Էրդողանն ասաել է, որ սիրիացի ժողովուրդը 13 տարվա հումանիտար ճգնաժամից հետո հասել է իր ապագան որոշելու փուլին: Նրա խոսքով, Թուրքիան իր ներդրումն է ունենալու այդ գործընթացում: Թուրքիան աջակցում է Սիրիայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանմանը: Նրա այս աջակցությունը երաշխավորելու է, որ «ժամանակավոր կառավարությունը համապարփակ, ընդգրկուն և ճիշտ քայլեր կձեռնարկի՝ ծառայելու սիրիացի ժողովրդին և վտանգ չներկայացնելու իր հարևաններին», - ասել է Թուրքիայի ղեկավարը:
