Ուկրաինայում սպանված բրիտանացի վարձկանի գործով նոր մանրամասներ են հայտնի․ Sky
Համաշխարհային ՄամուլԲրիտանացի վարձկան Դենիել Բերկը սպանվել է Ուկրաինայում 2023 թվականի սեպտեմբերին մեկ այլ վարձկանի կողմից, հայտնում է Sky News-ը։
Դանիելին ապօրինաբար սպանել է ինչ-որ մեկը՝ ներկայանլով որպես նրա ընկեր:
36-ամյա Բերկը անհետացել էր Զապորոժյեում 2023թ․-ի օգոստոսի սկզբին։ Նույն տարվա սեպտեմբերին Ուկրաինայի իշխանությունները հայտնաբերել էին նրա մարմինը։
Զակ Գոլոմբեկիի դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ վարձկանին սպանել են՝ կրակելով վերջինիս թիկունքից՝ գլխին և պարանոցին։
Սպանության գործով գլխավոր կասկածյալ է համարվում իսլամիստ Աբդելֆեթահ Նուրինն է, ով Ավստրալիայի և Ալժիրի քաղաքացիություն ունի և Բերկիի հետ կռվել է Ուկրաինայի զինված ուժերում։