Այս ուստարվանից մեկնարկում ենք նաև ընթերցանության օլիմպիադա 5-րդ և 6-րդ դասարանցիների համար. Անդրեասյան
Գիտություն և Մշակույթ«Այս ուսումնական տարվանից մյուս առարկայական օլիմպիադաների շարքում մեկնարկում ենք նաև ընթերցանության օլիմպիադա հինգերորդ և վերցերորդ դասարանցիների համար»,- հայտնում է ԿՀՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Դպրոցական փուլը նախատեսված է հունվարի 17-ին։
«Առաջիկայում կհրապարակվի օլիմպիադայի անցկացման ուղեցույցը։ Հիմնական շեշտադրումն արվելու է երեխաների՝ տեքստը կարդալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունների վրա։
Հուսամ՝ ակտիվորեն կխրախուսեք ձեր սովորողներին՝ մասնակցել այս օլիմպիադային, որ ևս մեկ միջոց է՝ ընթերցանությունը և երեխաների վերլուծական միտքը խրախուսելու»,- գրել է Ժ. Անդրեասյանը։