Թուրքամետ ուժերի և քրդերի հակամարտությունը Սիրիայում նոր պատերազմի պատճառ կարող է դառնալ. The Washington Post
Համաշխարհային ՄամուլԲաշար Ասադի կառավարության տապալումից հետո Սիրիայում կարող է սկսվել քաղաքացիական պատերազմ, որին արդեն մասնակցելու են իշխանության եկած ռազմական խմբավորումների կոալիցիայի մաս կազմող թուրքամետ ուժերը և ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական ուժերը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Տրվող գնահատականներով՝ անկախություն հռչակելու քրդերի փորձը հանդիպելու է սիրիական նոր իշխանությունների բուռն հակազդեցությանը և «կարող է Անկարային էլ ավելի խորացնել սիրիական խնդի մեջ և թակարդի մեջ գցել ամերիկյան զորքերին», որոնք տեղակայված են երկրի հյուսիս-արևելքում։
Սիրիական ընդդիմության պառակտման, ինչպես նաև Իսրայելի, Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից արաբական հանրապետության գործերին շարունակական միջամտության վտանգ է առկա։ Թուրքամետ խմբավորումների հետագա առաջխաղացումը, հավանաբար, կարող է ստիպել քրդական ուժերին նահանջել՝ սպառնալով Սիրիայում ԱՄՆ ռազմական ներկայությանը: