Ադրբեջանն Արցախում բնակեցրել է 9,306 մարդ
ԱրցախԱդրբեջանն այսօրվա դրությամբ օկուպացված Արցախում բնակեցրել է 2,417 ընտանիք՝ (9,306 մարդ). տվյալները խորհրդարանում ներկայացրել է երկրի վարչապետ Ալի Ասադովը:
««Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակում հաջողությամբ իրականացվում է «օկուպացիայից ազատագրված» (չակերտները՝ խմբ.) տարածքներ նախկին ներքին տեղահանվածների վերաբնակեցման գործընթացը: Մինչ օրս 2,417 ընտանիք՝ 9,306 մարդ, վերաբնակեցվել է «ազատագրված» (չակերտները՝ խմբ.) տարածքներում»,- նշել է նա: