Անհրաժեշտ է ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունը դաշնակիցների հետ․ Պուտին
ՌուսաստանՌուսաստանը պետք է ընդլայնի ռազմատեխնիկական համագործակցությունը դաշնակիցների հետ, ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Անհրաժեշտ է շարունակել էլ ավելի ընդլայնել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը դաշնակիցների և գործընկերների հետ․ նրանց հետ, ովքեր պատրաստ են և ցանկանում են համագործակցել մեզ հետ, իսկ դա աշխարհի երկրների մեծամասնությոնն է»,- ասել է Պուտինը։