«Հայկական ժամանակ». էլ հետ չի գա
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը մեկնել է հերթական արձակուրդ և չի վերադառնա այդ պաշտոնին: Ղարիբջանյանն, ըստ էության, այլևս ԱԺ աշխատակազմի ղեկավարը չէ: Նա ամսվա վերջին աշխատանքի է անցնելու ԱԳՆ-ում:
Երեկ «ՀԺ» թղթակցի հետ զրույցում Ղարիբջանյանը հաստատել է, որ արձակուրդում է, բայց այդպես էլ չի հայտնել, թե ինչ աշխատանքի է անցնելու ԱԳՆ-ում: Մինչ այժմ խոսվում էր, որ նա նշանակվելու է ԱԳ նախարարի օգնական, թեև չի բացառվում նաև, որ դեսպան նշանակվի արաբալեզու երկրներից մեկում: Ղարիբջանյանը հաստատեց նաև մեր այն տեղեկությունը, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պարտականություններն այժմ դրված են երգչուհի Սոֆի Մխեյանի հոր՝ նախկին ՕԵԿ-ական Գագիկ Մխեյանի վրա: ՀՀԿ-ական պատգամավորներից մեկն էլ երեկ կատակում էր, թե աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Սոֆի Մխեյանը: ԱԺ-ում մեկ այլ ուշագրավ կադրային փոփոխություն էլ է եղել. Սամվել Նիկոյանն իրեն օգնական է նշանակել Ռաֆայել Աբովյանին, որն, ըստ որոշ տեղեկությունների, Նիկոյանի աներորդին է ու նախկինում ՀՀԿ-ում հերթապահ վարորդ է եղել»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ